«Այո՛, Սպարապետից հետո բանակ չենք ունեցել». Սասուն Միքայելյանը սկսեց գոռգոռալ լրագրողի վրա. VIDEO

Մանրամասներ

Երկրապահի գործունեության մասին հարցին ի պատասխան՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ նախկինում ԵԿՄ-ն այլ կարգավիճակ ուներ, հիմա այլ է. «Եթե դու մի քիչ հայրենիքդ սիրում ես, մի քիչ...»,- ասաց Միքայելյանը:

Լրագրողն ընդհատեց՝ իսկ «Դուք սիրո՞ւմ եք հայրենիքը», Միքայելյանը բարկացավ. «Լսի՛ր, եթե հարց ես տալիս: Եթե դու մի քիչ հայրենիքդ սիրում ես, նենց հարց տուր, որ մարդիկ պատասխանեն: Բա ո՞վ ա սիրում, քո քաշին երկաթ կա վրես»:

«Ասում էինք՝ 30 տարի բանակ չենք ունեցել»,- նշեց լրագրողը. «Այո՛, Սպարապետից հետո բանակ չենք ունեցել»: Դուք չիմացա՞ք ինչ եղավ, նախորդ իշխանություններն ինչ արին:

Ես չեմ ասում Փաշինյանը սուրբ է, ես սուրբ եմ, բայց այն թերացումներից հետո, որ կային, երեք տարում չես կարող բանակ ունենալ»,- հավելեց Միքայելյանը: