Ուկրաինայի կառավարությունն արգելել է պաշտոնյաներին արտասահման մեկնել

Մանրամասներ

Ուկրաինայի կառավարությունն արգելել է պաշտոնյաներին արտասահման մեկնել հանգստի նպատակով։ Նման որոշում է ընդունվել այսօր՝ Ուկրաինայի կառավարության նիստում։ Ուկրաինացի պաշտոնյաներն այժմ Ուկրաինայի սահմաններից դուրս կարող են մեկնել միայն գործուղումների, բուժման, անչափասների խնամքի նպատակով։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի շարք պաշտոնյաներ բռնվել են հանգիստ արտասահմանում անցկացնելու համար։ Մասնավորապես, Իսպանիա մեկնելու պատճառով գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Սիմոնենկոն արդեն հրաժարական է տվել։ «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն Ռադայի պատգամավոր Նիկոլայ Տիշչենկոյին տեսել են Թաիլանդում։ Նա հեռացվել է կուսակցական խմբակցությունից և հենց կուսակցությունից։