Անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները. Զախարովա

Մանրամասներ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է պատրաստակամ լինել Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո Հայաստանի, և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հարցում:

«Մենք այդ մասին տեղեկացրել ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին, հրապարակավ խոսել ենք այդ մասին: Կարծում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, բանակցային գործընթացի ինչ-որ սառեցման պատճառ:

Անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով, այդ թվում` տրանսպորտային ապաշրջափակումը, սահմանազատումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը», - ասել է Զախարովան: