Հայտնի են վարչական դատարանի 14 ապագա դատավորների անունները

Մանրամասներ
դատավոր

Բարձրագույն դատական խորհուրդը 14 ապագա դատավորներով համալրեց վարչական դատարանի դատավորների շարքերը:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից հայտարարված՝ վարչական մասնագիտացմամբ հավակնորդների գրավոր և բանավոր մրցույթներն ավարտվեցին:

ԲԴԽ-ից հայտնում են, որ դատավոր դառնալու համար դիմած 30 հավակնորդներից միայն 14-ին հաջողվեց հաղթահարել երկու փուլերն էլ:

Նրանք մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո՝ կընդգրկվեն վարչական դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում, որից հետո, ըստ թափուր հաստիքների, կնշանակվեն դատավորի պաշտոնում։

14 ապագա դատավորներն են՝

  1. Առաքելյան Նարինե
  2. Մանասյան Նարինե
  3. Բոյաջյան Լուսինե
  4. Միքայելյան Անի
  5. Գասպարյան Նարեկ
  6. Պետրոսյան Ինեսա
  7. Դիլբանդյան Օքսանա
  8. Սանթրոսյան Տիգրան
  9. Խաչատրյան Սոնա
  10. Վարդանյան Պետրոս
  11. Կարապետյան Հայրապետ
  12. Քամալյան Անի
  13. Կյուրեղյան Էդգար
  14. Մալխասյան Հովհաննես