Վաշինգտոնը պատրաստ է մեղմացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ հանուն Ուկրաինայի հարցով լուրջ բանակցությունների. Նուլանդ

Մանրամասներ

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը՝ Ուկրաինայի հարցով լուրջ բանակցությունների անցկացման դեպքում։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Լուրջ բանակցություններ վարելու, իր ուժերը Ուկրաինայից դուրս բերելու և տարածքը վերադարձնելու Ռուսաստանի որոշման համատեքստում ես, իհարկե, կաջակցեի, և կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը նույնպես կաջակցի», - ասել է Նուլանդը՝  ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Մոսկվայի նկատմամբ որոշ սահմանափակումների վերացման հնարավորությունը։