Նախորդ շաբաթվա ողբերգությունը կրթության հարց է. ԴՆԹ-ի մակարդակով չի աշխատում. Փաշինյանը՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի մասին. VIDEO

Մանրամասներ

Վերադառնալով նախորդ շաբաթ տեղի ունեցած ողբերգությանը, դրա մասին շատ եմ մտածում, կարող է աբսուրդ թվալ, բայց, միևնույնն է՝ իմ եզրակացությունն այն է, որ էլի կրթության հարց է, զուտ կրթության հարց է, իմանալու և չիմանալու հարց է, չիմացածը գիտակցելու խնդիր է: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին, ՊՆ զորամասի կացարանի հրդեհի դեպքին, որը 15 զինվորի կյանք խլեց:

«Առաջինը, քանի դեռ այս գիտակցումը և ամեն օր ինչ-որ նոր բան իմանալու ցանկությունը ԴՆԹ-ի մակարդակով չի աշխատում, մեր պրոբլեմները չեն լուծվի:

Այդ «Թումո-տուփ»-ի և Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցածի կապը մենք  պետք է տեսնենք: Այդ կապն այնքան ուղիղ ու բացահայտ է, որ դրա չնկատելն է, որ մեզ անընդհատ կանգնեցնում է պրոբլեմների առաջ»,-հայտնեց Փաշինյանը՝ ՀՀ մարզերում ևս երկու «Թումո-տուփ»-երի բացման նախագծի քննարկման ժամանակ: