Բաքվի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի ելույթին

Մանրամասներ

«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կեղծավորության վառ օրինակ է»,-նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է ադրբեջանական Minval-ը։

«Հայաստանի ղեկավարության՝ պատերազմի կոչը նորություն չէ։ Դեռևս 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց «Ղարաբաղը Հայաստան է» գաղափարը, իսկ հետո ՊՆ նախկին նախարար Տոնոյանը հայտարարեց «նոր պատերազմ՝ նոր հողերի համար»։

Միրզոյանի առաջարկած ռազմական լուծումը հուշում է, որ Հայաստանը դասեր չի քաղել պատմությունից և դեռ չի գիտակցում, թե ինչպես ավարտվեց ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիան իր համար։ Հայաստանի կողմից նման արկածախնդրությունը պետք է դադարեցվի»,- հայտարարում են Բաքվից։