ԱԺ-ն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը

Մանրամասներ

Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականը:

Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականն ընդունելու մասին պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը:

«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: