Ապագա վարչապետը խոսել է իր առաջնահերթությունների մասին

Մանրամասներ

Նոր Զելանդիայի ապագա վարչապետ Քրիս Հիփկինսը հայտարարել է, որ իր կառավարությունը կդադարեցնի ոչ առաջնահերթ բարեփոխումները և կկենտրոնանա երկրի տնտեսության, համաշխարհային գնաճի ազդեցության վրա:

«Առաջիկա մի քանի ամիսներին դուք ավելի պարզ կտեսնեք, թե ինչ նկատի ունենք՝ առաջնահերթությունները փոխել ասելով… Մենք պետք է կենտրոնանանք որոշ առօրյա խնդիրների վրա, որոնց վրա նորզելանդացիներն, անշուշտ, կենտրոնացած են այս պահին, այդ թվում՝ այնպիսի հարցերի, ինչպիսիք են կյանքի արժեքը, շարունակվող համաշխարհային գնաճի հետևանքները», – ասել է Նոր Զելանդիայի ապագա ղեկավարը:

Հիփկինսը հունվարի 22-ին ընտրվել է Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար, ինչը նշանակում է, որ նա կդառնա երկրի հաջորդ վարչապետը՝ փոխարինելով Ջասինդա Արդերնին, ով օրեր առաջ հրաժարական էր տվել Նոր Զելանդիայի ղեկավարի պաշտոնից:

Քրիս Հիփկինսի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին, երբ պաշտոնապես կավարտվի Արդերնի պաշտոնավարումը:

42-ամյա Ջասինդա Արդերնը հունվարի 19-ին հայտարարաել էր, որ պաշտոնաթողությունից հետո իր ժամանակը կնվիրի 4-ամյա դստերը և փեսացուին: