Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան նույն օրը

Մանրամասներ

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թ. մայիսի 14-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է թուրքական «Anadolu» գործակալությանը:

Ի սկզբանե ընտրությունները նշանակված էին հունիսի 18-ին, սակայն Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ավելի վաղ։ Նրա կուսակցությունից շատերը նշում էին, որ հունիսին կայանալիք ընտրությունները կհամընկնեն զբոսաշրջային ​թեժ ​սեզոնի հետ, ուստի ավելի լավ է փոխել դրանց օրը:

Արևմտյան ԶԼՄ-ները գալիք ընտրություններն անվանում են Էրդողանի համար «ամենամեծ փորձությունը» վերջին 20 տարում։