Ո՞ւմ սեփականությունն են «Արցախգազ» և «Արցախէներգո» ՓԲԸ-երը. Վահրամ Աթանեսյան

Մանրամասներ

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Հարց եմ հնչեցրել, սպասում եմ պատասխանի․ ու՞մ սեփականությունն են «Արցախգազ» և «Արցախէներգո» ՓԲԸ-երը, ի՞նչ են անում էդ մարդիկ, որպեսզի Արցախի բնակչության զրկանքները մի փոքր թեթևանան։

Նրանք հասկանո՞ւմ են, թե ի՞նչ տագնապ է տիրում գրկանոց և մանկահասակ երեխա ունեցող ընտանիքներում, երբ գիշերվա «հազարին» քաղաքը թաղվում է մթության մեջ, իսկ ՊՊԾ հերթապահ մեքենաներն այստեղ-այնտեղ միացնում են տագնապի իրենց «միգալկեքը»»։

Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան