Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում է

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր այցելել է Ուկրաինայի Բուչա և Բորոդյանկայա քաղաքներ։

Այցի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց և Ջոնսոնն այժմ ոչ մի պաշտոն չի զբաղեցնում։ Նրա Ուկրաինա այցի նպատակը չի բացահայտվում։

Այս շաբաթ նա Դավոսում հանդիպել էր Ուկրաինայի ներկայացուցիչների, մասնավորապես՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ։