Ուզում եմ հիշել Արագածոտնի մարզում տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին․ Փաշինյան

Մանրամասներ

Սյսօր տրվել է Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը, որին ներկա է եղել նաև վարչապետը:

Իր ելույթում Փաշինյանն ընդգծել է, որ Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ պետք է բերել նոր մտածողություն:

«Ուզում եմ հիշել Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին, երբ 4 անչափահասներով, վարորդը ևս անչափահաս էր, մեքենայով մայրուղի դուրս գալով, զոհվել էին:

Նման դեպք ՀՀ ցանկացած քաղաքացու հետ կարող է տեղի ունենալ և սա մտածողության խնդիր է, որովհետև ՀՀ քաղաքացիների մի զգալի մասը հենց այդպես էլ մեքենա վարել է սովորում. տներում, ծնողների, բարեկամների մեքենաներով՝ բակում, հետո՝ մի փոքր այն կողմ, հետո՝ նույնիսկ մայրուղի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պարեկային ոստիկանությանն այսօր ծառայության են ուղարկում հրամանով՝ խստորեն հետևել իրավակարգին, օրենքին: