Այստեղ ես եկել եմ Արագածոտնի մարզից և մինչև այստեղ հասնելը քանդված ճանապարհներ չեմ տեսել: Այս մասին Կոտայքի մարզում Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի ժամանակ ունեցած ելությում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց այդ ճանապարհին անընդհատ հանդիպել եմ մի պրոբլեմի, որ կլինի 5 տարի՝ չեմ կարողանում լուծել այն: Դա այն է, որ մայրուղով երթևեկող մարդիկ մայրուղուց կամուրջ անցնելիս, հին ասֆալտից նոր ասֆալտ անցնելիս պարտադիր պետք է ծուլ լինեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ անընդհատ տեսնում է հանկարծ անհետացող գծանշումներ:
«Շատերը կարող են ասել՝ դե լավ, ինչի հետևից ես ընկել, լավ է էլի: Ոչ, լավ չի, շատ վատ է, մենք պետք է առաջնորդվենք ոչ թե աչքաչափով, այլ՝ ստանդարտով, դա ցույց է տալիս մեր վերաբերմունքը ինքներս մեր նկատմամբ»,- ասել է նա:
Փաշինյանը նշեց՝ մեր նշաձողն է` աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել մեր պետական ու հանրային ծառայությունները, և ընդհանրապես մեր պետությունը։
0Comments