Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը 24TV-ի եթերում անդրադառնալով նախօրեին Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, նշել է. «Տեսանք, թե պատերազմից հետո մեծ-մեծ խոսացող իշխանությունն ինչ վիճակում է պահում զինվորներին:
Ցավոք, դա ամենավատ պայմանը չէ, որտեղ մեր զինվորներն ապրում են. առաջնագծում զինվորները շատ ավելի վատ պայմաններում են ապրում»:
Քաղաքագետը նկատել է՝ երեկ Կառավարության նիստին Պաշտպանության նախարարը, Քննչական կոմիտեի նախագահը, Առողջապահության նախարարը ոչինչ չկարողացան զեկուցել՝ ինչ է տեղի ունեցել, բայց Փաշինյանը հստակ զեկուցեց, որ բոլորին աշխատանքից հեռացրել են. «Առավոտ շուտ, առանց պարզելու՝ չունեցած տեղեկատվության հիման վրա քայլեր են ձեռնարկել:
Քավության նոխազ արդեն իսկ նշանակված է, և քավության նոխազը հայ սպան է: Առանց հասկանալու՝ ով է մեղավոր, մի ամբողջ պաշտպանական օղակ՝ հրամանատարից սկսած, հեռացրել է աշխատանքից, ինչը մեծ վտանգ է ստեղծում այդ ուղղությամբ խրամատ պահող զորքի համար: Միանգամից հասարակությանը ցույց է տալիս, որ տեսեք՝ պատժել ենք, բայց այս ամենը նոր ռիսկեր է ստեղծում, կարող է վաղն էլ իմանանք, որ թուրքն է այդ հատված մտել, որովհետև հրամանատարություն չկա»,- ընդգծել է նա:
Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ Փաշինյանն այնքան «սուրենպապիկյաններ» է բուծել իր շուրջը, որ Պաշտպանության նախարարի հրաժարականից հետո իր նման մեկ ուրիշն է գալու:
0Comments