«Պանցիր-Ս1»-եր՝ շենքերի տանիքներին. Մոսկվան պատրաստվում է հետ մղել Ուկրաինայի հարձակումները

Մանրամասներ

 Մոսկվայում գրասենյակային շենքերից մեկի տանիքին տեղադրվել է զենիթային հրթիռաթնդանոթային համալիր՝ ենթադրաբար «Պանցիր-Ս1»։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով svoboda.org կայքէջին, լուսանկարները տարածվել են համացանցում։

Ռուսաստանի կամ Մոսկվայի իշխանությունների կողմից զենիթային հրթիռաթնդանոթային համալիրի հավանական տեղադրման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։

Սոցցանցերի որոշ օգտատերեր և «Տելեգրամ» ալիքների հեղինակները ենթադրում են, որ «Պանցիր»-ը տեղադրել են Ուկրաինայի կողմից անօդաչուների հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար։