Մեղավոր են բոլորը․ ՔՊ-ականը՝ զորամասում բռնկված հրդեհի մասին. VIDEO

Մանրամասներ

Զորամասում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մի շարք պատասխանատու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ համապատասխան մարմինները կպարզեն միջադեպի բոլոր հանգամանքները։ Սա, իր հերթին, պետք է հանգեցնի պատշաճ քրեաիրավական գործընթացների մեկնարկին։

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե արդյոք այս միջադեպը հիմք չէ պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի համար։

Ըստ Հովհաննիսյանի՝ քաղաքական պատասխանատվության մասին հնարավոր կլինի խոսել միայն գործի բոլոր հանգամանքները պարզելուց հետո։

«Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ այս կամ այն խնդիրներով ու հարցերով մենք սկսում ենք զբաղվել միայն այս կամ այն դժբախտ պատահարներից հետո։ Եվ դա վերաբերում է բացարձակապես բոլորին՝ սկսած գործարարներից, վերջացրած շարքային քաղաքացիներով»,-եզրափակեց նա։