Tesla-ն 1100 դոլարով իջեցրել է Model 3-ի գինը

Այժմ Model 3-ի ամենամատչելի տարբերակն արժե 42 900 դոլար

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը սպառողների համար նախատեսված հատուկ ծրագրի շրջանակում 1100 դոլարով իջեցրել է Model 3 էլեկտրական մեքենայի գինը:
Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտնել է ընկերության խոսնակը:
Հայտնի է, որ սա ընթացիկ տարում այս մոդելի գնի իջեցման երկրորդ դեպքն է: Արդյունքում այժմ Model 3-ի ամենամատչելի տարբերակն արժե 42 900 դոլար:
Tesla-ն մեծ տեմպերով ավելացնում է Model 3 սեդանի արտադրական ծավալները, և իջեցված գները կնպաստեն գնորդների ուշադրությունը գրավելուն: