Ալիևը որոշում ա ներսից «մտնի», կուտ ա տալիս, որ Արցախում հեղաշրջում լինի․ Դա էլ է տապալվում իր ոխերիմ «գործընկեր» Սերժի միջամտությամբ․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Ալիևը ակամայից արցախցիներին թողել է մի ճանապարհ: «Թարսի» պես դա էն մի բանն է, որ արցախցիների մոտ միշտ շատ լավ է ստացվել:

Տեսեք, փաստացի Նիկոլը հրաժարվել է Արցախի անունից բանակցել, նա Ալիևին ասում է՝ «էն դու, էն էլ քո հայ համայնքը, ինչ ուզում ես արա»: Ալիևն ասում է՝ «ես Մոսկվայի դրածո Վարդանյանի հետ չեմ բանակցելու: Նիկոլն ասում ա՝ «էն դու, էն Մոսկվան, էն իրանց դրածոն... ինչ ուզում ես արա»: Մոսկվան էլ ասում է՝ մեր դրածոն չի, մեր հետ կապ չունի: Ալիևն ասում է՝ «ճանապարհը կփակեմ»: Նիկոլն ասում է՝ «տանձիս փակես»: Ալիևն ասում է՝ «լույսը, կապը, գազը... սաղ կկտրեմ»: Նիկոլն ասում է՝ «տանձիս կտրես»: Ալիևը որոշում ա ներսից «մտնի», կուտ ա տալիս, որ Արցախում հեղաշրջում լինի: Դա էլ է տապալվում իր ոխերիմ «գործընկեր» Սերժի միջամտությամբ, ում նա փորձեց շարքից հանել դեռ 2018-ին, բայց, ինչքան տեսնում ենք, տապալվեց:

Երկար բարակ մտածելով` Ալիևը որոշում է հատուկ օպերացիա անել, խփել հայերի ամենացավոտ կետին` երեխաներին, ասում է երեխաներին ներս կթողնեմ: Մերոնք ուրախ ուրախ երեխաներին նստացնում են մեքենա, ուղարկում են: Ալիևը խաղաղապահների խրոխտ հայացքների ներքո բռնում, կայֆավատ ա լինում երեխաները վրա: Սակայն հուզական ալիք բարձրացնելու փոխարեն դա միայն ավելացնում է ատելությունը ադրբեջանցիների ու խաղաղապահների հանդեպ:

Տվյալ իրավիճակում արցախցիներին մնում է շարունակել դիմանալ ու դրսևորել բուն քրիստոնեական վարքագիծ: Շատերը շատ սխալ պատկերացում ունեն երկրորդ այտը դեմ տալու դոկտրինի մասին, քանի որ այն միշտ կոնտեքստից կտրված է մեջբերվում: Իրականում Լեռան քարոզի ժամանակ Քրիստոսը, հակադրվելով հին կտակարանային «ակն ընդ ական» դոկտրինին, ասում է, որ՝ «եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու: Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող: Եվ եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա» (Մաթ 5:38):

Այսինքն, մեզ ասված է, եթե ձեզ ճշմարտության համար հալածում են, զադնի չտաք, հարվածում են՝ դիմացե՜ք, ունեզրկում են, դուք հրաժարվեք, բայց զադնի չտաք: Քրիստոսն ասում է, որ քրիստոնյան պիտի կանցավիկ լինի:

Արցախցիները պիտի ցույց տան, որ իրանք կանցավիկ են: Համառությունն էլ, դուզը խոսանք, մեզ աստված տվել, չի խնայել...

Արթուր Դանիելյան