Լաս-Վեգասի ոստիկանությունը վերսկսել է Ռոնալդուի գործով հետաքննությունը

«Յուվենտուսի» հարձակվողը մեղադրվում է ԱՄՆ քաղաքացի Քեթրին Մայորգային բռնաբարելու մեջ
ron

Լաս-Վեգասի ոստիկանությունը վերսկսել է հետաքննությունը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործով, ով մեղադրվում է ԱՄՆ-ի քաղաքացի Քեթրին Մայորգային բռնաբարելու մեջ, հայտնում է «Daily Mail»-ը:

«Լաս-Վեգասի ոստիկանությունը 2009 թվականի հունիսի 13-ի բռնության հաղորդագրություն է ստացել:

 Այն ժամանակ, երբ կատարվել է հաշվետվությունը, տուժողը տեղեկատվություն չի տրամադրել դեպքի վայրի մասին և չի տրամադրել դեպքի նկարագորւթյունը: Կատարվել է բուժզննում:

 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ գործը վերաբացվել է, և մեր քննիչներն ուսումնասիրում են այն տեղեկատվությունը, որը տրամադրվել է տուժողը:

 Հետաքննությունն ընթացքի մեջ է, այդ իսկ պատճառով որևէ այլ տեղեկատվություն տալ չենք կարող»,- հայտնել է Լաս-Վեգասի ոստիկանության բաժանմունքի ներկայացուցիչը:

 Անձամբ Ռոնալդուն կնոջը մեղադրել է ստի և իր անվան հաշվին փառքի ձգտելու մեջ:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ պորտուգալացի հարձակվողն, ըստ լուրերի, դետեկտիվ է վարձել ամերիկուհու կյանքին հետևելու և նրան բացահայտելու համար: