Աժ-ում «քննարկում են» «նապաստակ և սնդիկ» փարթիները

Մանրամասներ

ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մեղադրեց ընդդիմությանը՝ գրեթե բոլոր նախագծերին ձեռնպահ քվեարկելու ու դիրքորոշումը չհստակեցենու համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, արձագանքելով Ռուբինյանի ելույթին, ասաց․

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորրոշում են հայտել մի շարք կարևոր հարցում, որի շուրջ որևէ կարծիք ոչ մեկդ չեք համարձակվում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այ, երբ դրա դիրքորոշումը կասեք, ես ձեր «սնդիկ փարթիների մասին»(նկատի ունի ԱԺ-ում քննարկված սնդիկի մասին օրենքը-Tert.am) դիրքորոշումը կասեմ։ Ես ներողություն եմ խնդրում արցախիներից, որ այս պայմաններում ստիպված են նայել այս նապաստակ նկարոցին»։

Արձագանքելով Հայկ Մամիջանյանին՝ Ալեն Սիմոնյանը ասաց․

«Ես չեմ հասկանում ինչ գործ ունի ձեզ նման լուրջ քաղաքական գործիչը նապաստակ փարթիին»։