Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը նշել է, որ Լոնդոնը Չելենջեր 2 տանկերի էսկադրիլիա է պատրաստում Ուկրաինայի զինված ուժերի համար։
«Այսօրվա փաթեթը ուկրաինական կարողությունների կարևոր աճ է: Սա նշանակում է, որ նրանք կարող են գոյատևումից անցնել ուկրաինական հողից ռուսական զորքերի արտաքսմանը», – The Guardian-ը մեջբերում է բրիտանական պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքերը:
Լոնդոնի ռազմական օգնության նոր փաթեթը կներառի.
AS90 հրանոթներ;
100 հազար հրետանային արկ;
100 կատարելագործված հրթիռ;
անօդաչուներ;
100 զրահամեքենա, ներառյալ Bulldog զրահամեքենաներ;
տանկերի և զրահատեխնիկայի պահեստամասեր։
Ուոլեսի խոսքով՝ Լոնդոնը կարծում է, որ Մոսկվան կրկին հարձակման կանցնի Ուկրաինայում, ուստի դաշնակիցները պետք է արագացնեն հավաքական ջանքերը։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ցույց է տվել տանկերը, որոնք ուղարկելու են Ուկրաինա։
0Comments