Մբապեն 300-րդ հանդիպումն է անցկացրել ակումբային մրցաշարերում

Մանրամասներ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 300-րդ հանդիպումն է անցկացրել ակումբային մակարդակում, հաղորդում է Opta-ն։ Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում ՊՍԺ-ն 0:1 հաշվով պարտվել էր «Ռենին»։

Այդ 300 հանդիպումներում (200-ը՝ Ֆրանսիայի առաջնությունում) Մբապեն խփել է 218 գոլ․ 27-ը՝ «Մոնակոյում», 191-ը՝ ՊՍԺ-ում։

Մբապեն 2017թ․ ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել փարիզյան ակումբ, որի հետ դարձել է Ֆրանսիայի քառակի չեմպիոն, եռակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր եւ Ֆրանսիական լիգայի կրկնակի գավաթակիր։

Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն եւ փոխչեմպիոն։