Ստամբուլ-Տոկիո չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Մանրամասներ

Թուրքական ավիաուղիների ինքնաթիռի կապիտանը, որը թռչում էր Ստամբուլ-Տոկիո երթուղով, Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայան արտակարգ վայրէջքի ազդանշան է ուղարկել՝ ուղեւորի առողջական վիճակի հանկարծակի վատթարացման պատճառով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Boeing 777 ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում տեղական ժամանակով 07:15-ին։

Ուղեւորին ցուցաբերվել է բժշկական օգնություն, որոշվել է նրան տեղավորել Բաքվի կլինիկաներից մեկը։

Ինքնաթիռը Բաքվից Տոկիո չվերթն սկսել է ժամը 09:30-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։