Ուկրաինան՝ ամենաականապատված երկրների շարքում

Այնտեղ զոհվել է ավելի քան 2500 խաղաղ բնակիչ, ևս 9000-ը ստացել են վնասվածքներ։

Դոնբասում ընթացող հակամարտության պատճառով Ուկրաինան ներառվել է աշխարհի ամենաականապատված երկրների շարքում։ Այս մասին Twitter-ում հայտնել է մարդասիրական հարցերը համակարգող ՄԱԿ-ի վարչության (UN OSHA) մամուլի ծառայությունը։

«Ուկրաինա․ երկրի արևելքը դասվում է աշխարհի ամենաականապատ տարածքների թվին։ Երրորդ տարին անընդմեջ այնտեղ դիտվում են ականների պայթյունի՝ աշխարհում ամենամեծ թվով դեպքերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Զինված հակամարտության ընթացքում այնտեղ զոհվել է ավելի քան 2500 խաղաղ բնակիչ, ևս 9000-ը ստացել են վնասվածքներ։ Բացի այդ, մարդասիրական ծանր վիճակում է հայտնվել 4․4 մլն մարդ։