ՔԿ-ն անդրադարձել է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ տարածվող լուրերին

Մանրամասներ

2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ տարածվող տեղեկություններին:

«Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»,- գրել է Աբրահամյանը: