Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրգործը վերաբացվել է

Մանրամասներ

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է:

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին` ՔԿ քննիչի որոշումը»,- նշել է Խուդոյանը։