Կամ սրացնելու է ներքին քաղաքական կյանքը, կամ հրահրելու է հերթական զինված բախումը...

Մանրամասներ

1

Արցախցին չկոտրվեց, դրանով անհարմար իրավիճակ ստեղծեց Հայաստանի վարչապետի աթոռը զավթածի և այլ արևմտյան (թուրքական) գործակալների համար, սրանով է պայմանավորված կապիտուլյանտի վաղվա ասուլիսը։

Ասուլիսը հագեցած կլինի մանիպուլյացիաներով, ստերով, բայց կարծում եմ լինելու է նաև լուրջ սադրանք, մոտավորապես 10%֊ով պայթած Իսկանդերի մակարդակի։

Չեմ կարող ասել, այս անգամ, որ աշխարհաքաղաքական կենտրոնին է սադրելու, ամենայն հավանականությամբ կրկին Ռուսաստանին, բայց հաստատ սադրելու է։

Իր տերերին խոստացած <<խաղաղության պայմանագիրը>> տարեվերջին չկնքեց, միջանցքը դեռ չի բացել, Արցախը դե ֆակտո չի հանձնել, սրանք լուրջ հարցեր են որոնք փաստացի խոստացված ժամանակահատվածում չի կարողացել իրականացնել, հետևաբար սեփական նստատեղը փրկելու համար գնալու է շատ լուրջ սադրանքների, որի արդյունքը կամ սրացնելու է ներքին քաղաքական կյանքը, կամ հրահրելու է հերթական զինված բախումը...

Կապիտուլյանտի յուրաքանչյուր օրը արժենում է մարդկային կյանքեր` հայ մարդու կյանք:

Կարապետ Պողոսյան