Rolls Royce-ը սկսում է աշխարհի ամենամեծ ռեակտիվ շարժիչի փորձարկումները

Մանրամասներ
ա

«Rolls-Royce» ընկերությունը հայտարարել է «Ultra Fan» շարժիչի առաջին նախատիպի՝ աշխարհի ամենամեծ ռեակտիվ շարժիչի կառուցման ավարտի մասին, փոխանցում է Առաջին լրատվականը:

Շարժիչը բրիտանական Դերբի քաղաքում հասցվել է Rolls-Royce-ի փորձնական ստենդին, որը կոչվում է «Stand 80»։ «Ultra Fan»-ի փորձարկումները պետք է սկսվեն արդեն հաջորդ տարի: «Rolls Royce»-ը գրեթե 90 միլիոն ֆունտ ստերլինգ է ներդրել «Stand 80»-ում:

Rolls Royce-ն ասում է, որ շարժիչը նախագծված է այնպես, որ մեծ քանակությամբ օդը անցնի կոմպրեսորի միջուկի շուրջը, այլ ոչ՝ դրա միջով: Սա ստեղծում է բարձր երկկողմանի գործակից, ինչը նվազեցնում է աղմուկի մակարդակը 35% -ով և նվազեցնում վառելիքի սպառումը: