Ավանի քրեական հետախույզները խուլիգանության դեպք են բացահայտել

Մանրամասներ

1

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները հունվարի 5-ին Խուդյակովի փողոցում հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և Ավանի բաժանմունք են ներկայացրել 17-ամյա երկու պատանու և 47-ամյա մի տղամարդու:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ 

Պարզվել է, որ նրանք Խուդյակովի փողոցի տներից մեկի մոտ վիճաբանել, փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

17-ամյա պատանիներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են օգտագործված 3 կաթոցիչ և 6,5 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ: Նա հայտնել է, որ կաթուցիչներում եղել է մարիխուանա, որն ինքը օգտագործել է:

Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: