Ժամը 17։00-ի դրությամբ Ապարանի, Սևանի, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Մանրամասներ

1

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: