Հայտնի է «Գրեմմի 2019»-ի հավակնորդների ամբողջական ցանկը

Առաջատարը Քենդրիկ Լամարն է՝ 8 անվանակարգերով

2019-ի փետրվարի 10-ին կայանալիք «Grammy 2019» երաժշտական մրցանակաբաշխության բոլոր հավակնորդներն արդեն հայտնի են:

Ներկայացվածությամբ  առաջատարը ամերիկյան հիփ-հոփ կատարող Քենդրիկ Լամարն է, ով ներկայացված է 8 անվանակարգերում՝  ներառյալ տարվա լավագույն ալբոմ, լավագույն ձայնագրություն և լավագույն երգ անվանակարգերը: Կանադացի ռեփեր Դրեյքը ներկայացված է 7 անվանակարգում:

Հիփ-հոփ երգչուհի Քարդի Բին, փոփ երգչուհի Լեդի Գագան, Չայդիշա Գամբինոն ներկայացված են 5 անվանակարգերում:

«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթանակի համար պայքարելու են Լեդի Գագան և Բրեդլի Քուփերը՝ “Shallow” , Քենդրիկ Լամարը՝ “All the Stars” և դիջեյ Անտոն Զասլավկին՝  “The Middle”  երգերwv:

«Տարվա ալբոմ» անվանակարգում ներկայացված են Քարդի Բիի “Invasion of privacy”, Բրենդի Քարլայլի “By the way, I forgive you”, Դրեյքի “Scorpion”, Քեյսի Մասգրեյվսի “Golden Hour” և «Սև հովազ» ֆիլմի ալբոմ-սաունդթրեքը: