Բելառուսում երկիրը լքած ծայրահեղականները կզրկվեն քաղաքացիությունից

Մանրամասներ

1

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս քաղաքացիությունից զրկել ծայրահեղականության համար դատապարտված և երկիրը լքած անձանց։

«Դա նաև նախատեսում է անձի կողմից ծնունդով ձեռք բերված Բելառուսի քաղաքացիությունը կորցնելու հնարավորությունը` կապված Բելառուսի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության հետ, որը հաստատում է այդ անձի մասնակցությունը ծայրահեղական գործունեությանը կամ Բելառուսի շահերին ծանր վնասի պատճառումը, եթե այդպիսի անձը գտնվում է նրա սահմաններից դուրս»,- հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, փոփոխությունները նախատեսում են նաև հստակեցում ծնունդով Բելառուսի քաղաքացիություն ձեռք բերած անձանց շրջանակը, հանրապետության քաղաքացիություն ձեռք բերող անձանց կողմից երդում տալու պարտավորությունը։