Ադրբեջանցիները Վրաստանում հարձակվում են հայկական համարանիշներով մեքենաների վրա. Նրանք ագրեսիվ են դարձել

Մանրամասներ
ա

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Վրաստանում սկսել են կոտրել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները։ Այս տարի Թբիլիսիում չափազանց շատ են եղել ադրբեջանցիները, որոնք էլ խմբերով շրջել եւ ու կոտրել մեքենաները:

Այս առնչությամբ Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Նման հարցով որևէ մեկը չի դիմել, սակայն մի տեսանյութ կար ամանորյա, որտեղ Վրաստանում ադրբեջանցիները պարում էին և ծաղրում ՀՀ վարչապետին: Սակայն նմանատիպ տեսանյութ կար նաև անցյալ տարի, այս տարի, սակայն, շատ լայն տարածում էր ստացել սոցիալական ցանցերում:

Նման վանդալիստական քայլերը ևս չբացառված չեն: Երեկ Մառնեուլի շրջանում ադրբեջացիները բողոքում էին, որ վրացիները հին գյուղերին պատմական անուններ են սկսել տալ, և ադրբեջանցիների գործողությունները ագրեսիվ և համարձակ են դարձել: Եթե նախկինում համարձակություն չունեին, հիմա ուղղորդվում է ինչ-որ տեղից»:

Այվազյանի խոսքով, ադրբեջանցիները բավականին կոմպակտ բնակեցված են Վրաստանում. Նրանք թվաքանակը շատ է, հատկապես Մառնեուլի շրջանում են խիտ բնակեցված, և Ադրբեջանի կողմից լուրջ աջակցություն են ստանում, սպորտդպրոց են բացում և այլն. «SOCAR-ի կողմից էլ են ֆինանսավորում, իսկ SOKAR-ին Վրաստանում ամեն ինչ թույլատրված է։

Բարեբախտաբար, այս պահին չկան նման բախումներ: Տավուշյան մարտերի ժամանակ, նախքան 44-օրյա պատերազմը բախումներ եղան, սակայն հիմա չկա նման բան, թեև նման բախումները բացառված չեն, վտանգը միշտ կա»,- ընդգծեց վերլուծական կենտրոնի տնօրենը:

«Վրաստանում ադրբեջանական համայնքի մոտ ցույցեր եղան, Մառնեուլիում, ցույցից հետո մի հայի ծեծի ենթարկեցին, բայց երբ Մառնեուլի շրջանի հայերը մոբիլիզացվեցին, անկարգությունները դադարեցին։ Վրաստանի իշխանությունը որևէ կերպ փորձում է չարձագանքել, Ներքին գործերի նախարարությունը որևէ հաղորդագրություն անգամ չտարածեց։ Նրանք փորձում են չխառնվել, չեզոք մնալ»,-ընդգծեց Այվազյանը: