Ռուսները պարզ ասացին՝ ընտրեք՝ ում հետ եք ուզում ձեր խնդիրը լուծել․ Վիդեո

Մանրամասներ

Միայն հայտարարություններ անելով ոչ մի հարց չի լուծվի, պետք է աշխատանք տարվի միջազգային կազմակերպությունների և ազդեցիկ պետությունների հետ, Հայաստանի կոչերն ու հայտարարությունները գրոշի արդյունք չունեն, եթե աշխատանք չի տարվում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և ՀՀ-ի ու այլ կենտրոնների կողմից հնչող՝ միջանցքը բացելու վերաբերյալ հայտարարություններին, կոչերին:

«Չի կարելի դժվարությունների մասին հայտարարել և ակնկալել, որ որևէ մեկը մեզ հետաքրքրող հարցերը կլուծի: Օրեցոր խորանում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև անջրպետը, դա նկատվում է ՌԴ արտգործնախարարի հայտարարություններում, նա ակնարկ արեց՝ եթե գնում եք Պրահա, մեզնից ոչինչ մի սպասեք, ընտրեք՝ ում հետ եք ձեր խնդիրներն ուզում լուծել» - ավելացրեց նա: Անդրադառնալով օրեր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած մեծ հանրահավաքին՝ Թորոսյանն ընդգծեց, որ արցախցիները հանրահավաքով ցույց տվեցին, որ իրենք ունեն կամք ու վճռականություն և իրենց հետ պետք է հաշվի նստեն, ՀՀ-ն չէ ամեն ինչ որոշողը:

«Հուսադրող է միայն մի բան, որ Արցախում հայտնվել է մի մարդ, ով հասկանում է իրավիճակի բարդությունը և հավատում է արցախցիներին, իսկ նրանք հերոսաբար դիմակայում են և վճռական են. վերջին հանրահավաքը դա ապացուցեց: Արցախի իշխանությունները պետք է լուրջ և մեծ ծավալի աշխատանք իրականացնեն, ի վերջո, հակամարտությունների ժամանակ ինքնորոշվող կողմն է իր խնդրի տերը և, առաջին հերթին, ինքը պետք է գործի, առայժմ չի երևում որևէ քայլ, որ ՀՀ-ն աջակցում է Արցախին»,- ընդգծեց Տիգրան Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․