Ստախոս կա քաղաքում. Արմեն Գրիգորյանն հայտարարում է, որ Ռուսաստանն ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը: Անդրանիկ Քոչարյանը հաջորդ օրը հայտարարում է, որ Գրիգորյանը ստում էր, ուղիղ ճնշումներ չկան, իսկ միութենական պետությանը միանալու հարցը քննարկվել է դեռ 90-ականների կեսերին:
Ո՞վ է ստում, Արմեն Գրիգորյա՞նը, թե՞ Անդրանիկ Քոչարյանը, պետք է պարզեն իրենց մեջ, բայց պարզելուց հետո նրանցից մեկը պետք է հրաժարական տա, քանի որ նման ստերը կարող են գոյաբանական սպառնալիք դառնալ Հայաստանի համար և արժենալ հարյուրավոր երիտասարդ կյանքեր:
Արթուր Ղազինյան
0Comments