ՔՊ-ի կապիտուլյանտներն ամենաշատը վախենում են Սերժ Սարգսյանի նկատմամբ աճող վստահությունից

Մանրամասներ

1

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Իշխանական քարոզիչների հանձնարարությամբ, որոշ շրջանակներ, կոնկրետ ծառայության դիմաց, պատվիրում են «իշխանության դեմ պայքարող որոշ ընդդիմադիր գրչակների»: Պահանջը կայանում է նրանում, որ վերջիններս պետք է սոցցանցերում պարբերաբար տարածեն կեղծ գրառումներ, իբրև թե Նիկոլին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-են բերել իշխանության: Այս թեզն իհարկե աբսուրդ է, բայց ունի իր պատճառները:

Պատճառ N1:

Նիկոլի ռեյտինգը հասարակության մեջ հավասարվում է զրոի, իսկ ՔՊ-ի կապիտուլյանտներն ամենաշատը վախենում են Սերժ Սարգսյանի նկատմամբ աճող վստահությունից ու Հանրապետականի հնարավոր ազդեցությունից: Պատահական չէ, որ այս դավադիրները, իրենց մահացու մեղքերն ամեն կերպ փորձում են բարդել նախորդների վրա, իսկ որոշների շուրթերով տարածում են լուրեր, իբրև թե իրենց (Նիկոլին) իշխանության է բերել Սերժ Սարգսյանը: Այս կերպ փորձ է արվում թուլացնել ընդդիմության նկատմամբ ժողովրդի հավատը և երկարաձգել Նիկոլի սատկած իշխանությունը:

Պատճառ N2

«Ընդդիմադիր» դաշտի վերոհիշյալ իշխանական հաճախորդները հաճույքով են կատարում Նիկոլի իշխանության այդ պատվերը, քանզի հույս ունեն, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ վստահության կորուստն իրենց շանս է տալու «ընդդիմություն խաղալ» և դրսի տերերից ստացվող պատվերով կարողանալու են մինչև վերջ իրականացնել իրենց պրոթուրքական պրոյեկտները:

Չի ստացվելու: Երջանկահիշատակ Գալուստ Սահակյանի ասած` «մենք ձեր բոլորի մերկությունը տեսել ենք, բայց չենք գայթակղվել»:

Ոչ ոք չի կարողանալու Հանրապետականին թուլացնել և դուրս մղել դաշտից, իսկ արդյունքում` պետականազրկել Հայադտանն ու ամբողջովին թուրքի բաժին դարձնել Արցախը: Ղալաթ եք արել բոլորդ` դրսերում և ներսերում:

Հասկանաք, թե ոչ, Հանրապետականն այսօր կանգնած է հայկական պետականության պահպանման և Արցախի ապագայի գարանտի դերում: Որպես արմատական ընդդիմություն` նրան լռեցնել չե՛ք կարողանալու, իսկ որպես իշխանության վրա ազդեցության ձգտող ուժ` նրան կանգնեցնել չե՛ք կարողանալու»: