Ռուս խաղաղապահներին քննադատելը հիմարություն է. ՀՀ-ում Բելառուսի դեսպան

Մանրամասները՝ տեսանյութում

Ես չեմ լսել, որ որեւէ մեկը քննադատի ռուս խաղաղապահներին: Այս մասին դեկտեմբերի 26-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

Նա չբացառեց, որ կան ոչ բարեկամական ուժեր, որոնք դա անում են.

«Ուղղակի հիմարություն է նման բաներ անելը, երբ Ռուսաստանն իրականում ապահովում է խաղաղությունը Հայաստանում»,- ընդգծեց դեսպանը։

Կոնյուկը վստահեցրեց, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար։

«Ռուս խաղաղապահների, ռուս սահմանապահների միայն ներկայությունը որոշ չափով անվտանգության միջոց է։ Ուստի այս քննադատությանը պետք է համապատասխան արձագանք տալ։ Իհարկե, դա չի կարելի անտեսել։ Պետք է հասկանանք, որ մեր երկրների համար լավը ցանկացողները չեն, որ քննադատում են»,- հավելեց նա։