Ստեփանակերտում ընթացող հանրահավաքին զուգահեռ Երևանում տեղի է ունենում հանրահավաք` Բերձորի միջանցքի բացման պահանջով:
Մի խումբ արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ Օպերայի եւ Բալետի պետական ակադեմիայի բակում:
Այս պահին բազմահազարանոց հանրահավաք է ընթանում նաեւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` Բերձորի միջանցքը բացելու պահանջով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին` այդպիսով արդեն երկու շաբաթ լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։
0Comments