Հայ հայտնիներ, որոնց հարսանիքները տեղի ունեցան 2022-ին (ֆոտո)

ՖՈՏՈՇԱՐՔ

1

2022 թ-ը շատերի համար ավարտվում է անձնական ձեռքբերումներով։ Այս տարի հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ գտան իրենց երկրորդ կեսերին, ոմանք հասցրին ամուսնանալ ու կազմել ընտանիքներ։ Ամփոփելով տարին՝ NEWS.am STYLE-ը վերհիշել է, թե որոնք էին տարվա հարսանիքները՝ հայկական շոու-բիզնեսում։

2022-ը նոր կարգավիճակում սկսեց «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը։ Երգչի եւ նրա ընտրյալի՝ Աննայի հարսանիքը տեղի է ունեցել հունվարի 8-ին՝ Արցախում։ Զույգը ծանոթացել է Ստեփանակերտում, 2019 թ-ին Շուշիում տեղի էր ունեցել նրանց նշանադրությունը։

1

Դերասաններ Միկա Ղափլանյանի եւ Մարիամ Ադամյանի հարսանիքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։ Թեեւ դերասանները միասին նկարահանվել են «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, երկրպագուների համար նրանց միությունն անսպասելի է եղել, քանի որ նախկինում ոչ Միկան, ոչ Մարիամը, նույնիսկ, չեն ակնարկել, որ միասին են։

1

Ամառային հարսանիքների շարքը բացեցին սերիալային դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու նրա ընտրյալը՝ լուսանկարիչ Տիգրան Մարտիրոսյանը։ Նրանք ամուսնացան հուլիսի 14-ին։ Զույգի պսակադրության արարողությունը ֆիքսել էր նաեւ NEWS.am STYLE-ը։ 

1

Դերասաններ Էրմինա Զախարովան եւ Ժորա Մարտիրոսյանն ամուսնացան հուլիսի 25-ին։ Ժորան սիրելիին առաջարկություն էր արել Կամերային թատրոնում՝ «secret santa»-ի արարողության ընթացքում։ Զույգի հարսանեկան արարողության քավորը դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանն է եղել։

1

Էրիկ Կարապետյանի եւ Սվետլանա Իշխանյանի հարսանիքն ամենասպասվածներից էր։ Երկար տարիների սիրո պատմությունից հետո զույգը հարաբերություններն օրինականացրեց օգոստոսի 8-ին՝ գեղեցիկ հարսանեկան արարողությամբ։ Խնջույքին ներկա էին հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնիներ։ Թեեւ Էրիկը երբեք չի հանրայնացրել իր եւ Սվետլանայի հարաբերությունները, այդ օրը երգիչը հենց ինքն արեց ամուսնության մասին առաջին հրապարակումը։

1

Ավելի քան տասը տարվա ընկերությունից հետո պարուհի Մաշա Ենոքյանն ու Արշավիր Գրիգորյանը պսակադրվեցին օգոստոսի 28-ին։ Հարսանիքից օրեր առաջ զույգն արդեն հասցրել էր օրինականացնել հարաբերությունները, սակայն թե Մաշայի, թե Արշավիրի համար խորհրդանշական էր, հատկապես, պսակադրության արարողությանը։ Զույգի պսակադրության ամենահուզիչ պահը եկեղեցում Մաշայի՝ «հնազանդ լինելու» խոստում էր, որի ժամանակ պարուհին չի կարողացել զսպել արցունքները։ Տեսանյութը հայտնվել էր TikTok-ում ու լայն տարածում գտել համացանցում։

1

Հայկական շոու-բիզնեսի ամուրիներից շատերն այս տարի գտան իրենց կեսերին։ Նրանց հարսանիքներին, հուսով ենք, կանդրադառնանք արդեն 2023-ին։

Լուսանկարները՝ հայտնիների սոցիալական կայքերի էջերից

NEWS.am STYLE