Շվեդիայում գտել են գողացված թագավորական թագերն ու զարդերը

Գողացված իրերի ընդհանուր արժեքը 6,5 մլն եվրո է

Ստոկհոլմում հայտնաբերվել են նախորդ տարվա օգոստոսին գողացված միապետական իշխանության նշանները՝ Կառլոս IX-ի ու թագուհի Քրիստինայի թագերը, ինչպես նաև միապետական գունդը՝ պատրաստված ոսկուց, զարդարված թանկարժեք քարերով, մարգարիտներով: Հայտնի է, որ հայտնաբերված նմուշները ստեղծվել են 1600-ական թվականներին:
Ինչպես նշում է ria.ru-ն, նմուշները գողացվել էին Ստրենգնես քաղաքի եկեղեցիներից մեկից:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ներկայումս թագերն ու զարդերն ուսումնասիրում են փորձագետները դրանց իսկությունը հաստատելու համար:
Ոստիկանության հաշվարկով՝ գողացված իրերի ընդհանուր արժեքը 6,5 մլն եվրո է: