Սյունիքի մարզպետը և ՀՀ-ում Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր

Մանրամասներ

1

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։

Մարզպետը ողջունել ու կարևորել է Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը՝ նշելով, որ այն դրականորեն են ընդունել նաև Սյունիքի բնակիչները։

Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում մինչ այժմ ունեցած հանդիպումները, նախնական պայմանավորվածությունները, իրականացրած աշխատանքը, որոնք արդեն հետագա փոխգործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման հիմք պիտի դառնան։

Մարզպետն ու հյուպատոսը քննարկել են Սյունիքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող թեմաներ, նաև դիտարկել այն ոլորտները, որոնք երկու կողմերին էլ հետաքրքրում են ու կարող են փոխշահավետ լինել։

Ռոբերտ Ղուկասյանը փոխանցել է Կապանում ԻԻՀ հյուպատոսարանի հետ սերտ համագործակցության ու անհրաժեշտության դեպքում նրա գործունեությանն աջակցելու՝ մարզային իշխանության պատրաստակամությունը։