Արևմուտքը հենց սկսի այդ գործընթացը, ադրբեջանցի ակտիվիստները կհեռանան ճանապարհից. Իրավիճակը ծայրահեղ ծանր է

Մանրամասներ
ա

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը, մեր հասարակությունը չեն գիտակցում, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է ոչ միայն Արցախի, արցախցիների համար: Նրանք չենք գիտակցում, որ ծայրահեղ ծանր է հենց Հայաստանի համար:

Ադրբեջանն ամեն պահի կարող է հարձակվել, եւ հարձակման ուղղություններն էլ շատ կանխատեսելի են: Աշխարհաքաղաքական իրավիճակից է կախված, թե որ ուղղությունը կընտրեն. նայեք նրանց կառուցած ճանապարհները և մյուս ենթակառուցվածքները:

Ճանապարհը փակած «բնապահպանները» այնտեղ են, ոչ միայն այս հարձակման համար ֆոն սարքելու, այլ նաեւ ալիեւյան կլանի եւ նրա՝ արտերկրի տարբեր հովանավորողների հանքային բիզնեսների համար:

Ալիեւի եւ նրա կնոջ կլանները տասնյակ տարիներ մսխում են Ադրբեջանը: Նրանց միլիարդները ոչ միայն Ադրբեջանում են, այլ նաեւ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Պանամայի, Վիրջինյան կղզիների եւ բազմաթիվ այլ երկրների օֆշորային ընկերություններում: Արևմուտքը եթե ինչ-որ բան ցանկանում է պարտադրել Արդբեջանին, կարող է սանկցիաներ կիրառել: Բոլոր հիմքերն ունի:

Արեւմուտքը գիտի, որ Ալիեւը բռնապետ է, նա Արդբեջանի կուռուպցիայի «հայրն է», նրա միջոցով են կաշառվում տարբեր երկրների պաշտոնյաներ, պատգամավորներ, դիվանագետներ:

Բնական պաշարների հիմնական մասը, բանկերը, տնտեսության տարբեր ոլորտներ գտնվում են Ալիեւի եւ նրա կնոջ ձեռքերում, նույնիսկ պետական ընկերությունների փողերը տարբեր սխեմաներով հոսում են նրանց բանկային հաշիվներ: Միջազգային կառույցների հայտարարությունները որեւէ բան չեն փոխելու, մինչեւ սանկցիաներ չկիրառվեն Իլհամ Ալիեւի, Մեհրիբան Ալիեւայի եւ նրանց մերձավորների՝ աշխարհի տարբեր բանկերում ունեցած հաշիվների, անշարժ գույքերի վրա:

Արևմուտքը հենց սկսի այդ գործընթացը, ադրբեջանցի ակտիվիստները կհեռանան ճանապարհից»: