2023թ. դոլարը դատապարտված է աճի. վերլուծաբան

Մանրամասներ

1

Վերջին երկու ամիսներին դոլարը դիրքերը զիջել է համաշխարհային արժութային շուկայում. եվրոյի եւ իենի հանդեպ դոլարի թուլացումը կազմել է 8, իսկ յուանի հանդեպ՝ 5 տոկոս։ Բայց սա ընդամենը ժամանակավոր էֆեկտ է. եկող տարի ամերիկյան արժույթը նորից կվերականգնի ուժը, «Պրայմ» գործակալությանն ասել է «Սովկոմբանկ»-ի գխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլեւը։

Այս տարի, հիշեցրել է փորձագետը, դոլարը կտրուկ ամրացել է ԴՊՀ-ի մոնետար քաղաքականության խստացման ՝40 տարվա մեջ ամենաարագ շրջափուլի (նպատակը պայքարելն է ԱՄՆ-ում գնաճի դեմ) շնորհիվ, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամի եւ էներգաճգնաժամի պատճառով Եվրոպայից ԱՄՆ կապիտալի փախուստի համատեքստում։ Ժամանակավոր թուլացումը տեղի էր ունենում միայն ԴՊՀ մարտավարության մեղմման ակնարկներով եւ արդեն վերանում է։

2023թ. դոլարին կաջակցեն գլոբալ ռեցեսիան, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հակասությունները, ապագլոբալացումը, ռեկորդային գլոբալ գնաճը, արեւմտյան Կենտրոնական բանկերի կողմից՝ պարտքերի կուտակման պայմաններում, տոկոսադրույքների արագ վերելքը, էներգետիկ եւ պարենային ճգնաժամերը, ինչը, հավանաբար, կհանգեցնի գլոբալ տնտեսական անկման եկող տարի։

«Ռեցեսիայի հետեւանքով կկրճատվեն ընկերությունների շահույթները, եւ գլոբալ ներդրողները, հավանաբար, կփափչեն արժեթղթերի եւ ռիսկային այլ ակտիվների շուկայից՝ դիմելով պաշտպանված դոլարին, ինչը կհանգեցնի դրա ամրապնդմանը»,- նշել է փորձագետը։

Դոլարին լրացուցիչ աջակցություն կհաղորդի ԴՊՀ տոկոսադրույքի հավանական բարձրացումը մինչեւ 5,23 տոկոս 2023թ. առաջին կեսին։ Իսկ եթե գնաճն ԱՄՆ-ում ավելի կայուն լինի եւ արմատացած մնա տնտեսությունում, ապա ամերիկյան ԴՊՀ-ն տոկոսադրույքն էլ ավելի կբարձրացնի։ Որոշ փորձագետներ  նշում են դրույքի ընդհուպ մինչեւ տարեկան 7-10 տոկոսի բարձրացում։

«Դոլարային տոկոսադրույքն առանց այդ էլ ամենաբարձրն է խոշոր արեւմտյան տնտեսություններում, ինչն ամբողջ աշխարհի ներդրողներին գրավում է դոլարային ակտիվներում կուտակումները ներդնելու հնարավորությամբ»,- համոզված է Վասիլեւը։

Վերջապես, նրա խոսքով, նոր տարում չեն բացառվում աշխարհաքաղաքական թեժացումները Մերձավոր Արեւելքում կամ ԱՄՆ-Չինաստան գծում։ Գլոբալ անորոշության խորացման դեպքում նեդրողները, ինչպես միշտ, կդիմեն պաշտպանված եւ լիկվիադային ակտիվին՝ դոլարին։