Կա՛մ գնաճը զսպեք, կա՛մ էլ՝ հրաժարական տվեք. Պարզ հարց՝ ԿԲ նախագահի աթոռին նստած Մարտին Գալստյանին

Մանրամասներ
ա

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Պարզ հարց՝ ԿԲ նախագահի աթոռին նստած Մարտին Գալստյանին
Երբ դոլարի, եվրոյի, ռուսական ռուբլու փոխարժեքը բարձրանում է, Հայաստան ներմուծվող բենզինի, սոլյարկայի, ցորենի, ձեթի, կարագի, այլ ապրանքների գներն աճում են, որպես պատճառաբանություն ասում են՝ դրանք ներկրվում են արտարժույթով, թանկացումը բնական է։

Հիմա երբ դոլարի փոխարժեքը 394 դրամ է, եվրոյի և ռուսական ռուբլու փոխարժեքները ևս ցածր են,Հայաստան ներկրվող ապրանքները ինչո՞ւ չեն էժանանում։

Կենտրոնական բանկի հիմնական գործառնույթը գնաճը զսպելն է, դե զսպեք էլի, կամ էլ՝ հրաժարական տվեք»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան