Աննա Հակոբյանն այցելել է Ջերմուկ

Մանրամասներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք:

Ջերմուկում վարչապետի տիկինը այցելել է քաղաքի պատկերասրահ, ինչպես նաև համայնքային կենտրոն:

Ջերմուկ այցի ընթացքում Աննա Հակոբյանը հյուրընկալվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների՝ Վարդուհու և Անիի տանը:

Վարչապետի տիկնոջ այցից առաջ երեխաները պատրաստվում էին տոնածառ զարդարել։

Վարդուհու ու Անիի հետ հաճելի գործին է միացել նաև Աննա Հակոբյանը։ Տոնածառը միասին զարդարելուց հետո Աննա Հակոբյանը առողջություն է մաղթել ընտանիքին և փոխադարձ այցով հրավիրել Երևան։