ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

Ուղիղ միացում | LIVE

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:Արտահերթ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ընդգրկված է 11 հարց:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:

Օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր: