Երթերով ու ցույցերով բան կլինի փոխել, երբ փողոց դուրս գա մոտ 100 հազար հոգի

Մանրամասներ
ա

Ռազամական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Էդ անիմաստ երթերով ու ցույցերով բան չի փոխվի» ասողները, չգիտեմ, հասկանո՞ւմ են, որ երթերին և ցույցերին մասնակցելուց մարդկանց հետ համոզելը հենց բերում է նրան, որ այդ երթերն ու ցույցերն իսկապես որևէ բան չփոխեն։

Երթերն ու ցույցերը կլինեն անիմաստ այնքան ժամանակ, քանի դեռ ինքներդ ձեզ և ձեր շրջապատին շարունակեք համոզել, որ դրանք անիմաստ են։

Երթերն ու ցույցերով բան կլինի փոխել, երբ փողոց դուրս գա մոտ 100 հազար հոգի* Նիկոլին ռադ անելու հստակ պահանջով։ Առանց եթե-ների ու նախապայմանների։

Եթե այդ տարբերակը ձեզ դուր չի գալիս, խնդրում եմ, այլ՝ ավելի արդյունավետ և իրատեսական ճանապարհ ցույց տվեք, որով անձամբ դուք գնացող եք։

Մի՛ ասեք. «Սենց պիտի արվի ու թո՛ղ Պողոսն անի», ոչ էլ ասեք. «Այ եթե բոլոր պողոսներն ու պետրոսները հավաքվեին միասին», որովհետև մեկը կռուտիտ է, մյուսը՝ կենաց… Մի՛ ասեք նաև, թե «Հրես ձեզ ճանապարհ, բայց ինքս չեմ կարող գնալ, որովհետև գործի եմ, շաբաթ-կիրակի էլ հորեղբորս թոռան հարսանիքն ա, թող մնա Նոր տարուց հետո»։

Դուք ցույց տվեք այնպիսի ճանապարհ, որով անձամբ դուք ինքներդ մինչև վերջ գնացող եք։

Իսկ մինչ այդ, խնդրում եմ, թարգեք իրար գզելը, ինքներդ ձեզ բարոյալքելն ու համոզելը, թե «սաղ որոշված ա, էս սաղ խաղ ա»։ Եթե ամեն ինչ որոշված ա, բա է՛լ ինչո՞ւ են այդ ամենակարող որոշողները ձեր հետ խաղալու վրա ժամանակ ծախսում։

«Պլյուս-մինուս» մոտավոր թիվն այս գրքից է. Erica Chenoweth: «Why Civil Resistance Works: The Strategic Logic of Nonviolent Conflict»։