«Ֆլայթ Թրավել»-ը չի դադարեցնի իր գործունեությունը

Պարզաբանումներ է անում ընկերության տնօրենը
Travel

Հայկական «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ն, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, շարունակում է գործունեությունը բնականոն ռեժիմով։ Այս մասին  ասել է «Ֆլայթ Թրավել» ընկերության ղեկավար Բելլա Գեւորգյանը,- հաղորդում է  NEWS.am-ը:

«Մենք մեր գործունեությունը այս պահին նորմալ շարունակում ենք, պատժամիջոցները որպես այդպիսին վերաբերում են նրան, որ ԱՄՆ գործարքներ չենք կարող անել, իսկ երկրի ներսում որեւէ խնդիր չունենք։ Քանի որ մենք գործարքներ ենք անում միայն Իրանի հետ, մեր գործունեության վրա ոչ մի ձեւ չի ազդում, այդ պատճառով էլ չենք արձագանքել այդ պատժամիջոցներին»,-ասաց Բելլա Գեւորգյանը:

«Ֆլայթ Թրավել»-ի ղեկավարը նշեց, որ միակ խնդիրը, որ կարող է առաջանալ, կապված է իր՝ ԱՄՆ մեկնելու հետ:

Նշենք, որ «Ֆլայթ Թրավել» ընկերությունն ունի մեկ աշխատակից, այն զբաղվում է բացառապես Երևան-Թեհրան չվերթների ավիատոմսերի վաճառքով:

Հիշեցնենք, որ  ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում էր ներառել Հայաստանում իրանական Mahan Air ավիաընկերության ներկայացուցիչ «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ին: