Սահմանին կուտակումներ կան. Ադրբեջանի հերթական հարձակումը կարող է լինել ողբերգական

Մանրամասները՝ տեսանյութում

«Ես հիմա մտածում եմ՝ մենք Սյունիք, Արցախ, ընդհանրապես՝ երկիր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ, որ մի հատ էլ խոսենք կուսակցության, հետագա ընտրությունների մասին:

Այդ հարցերն ինձ չեն հուզում. ես ունեմ պատասխանատվություն և դա անում եմ: Թե վաղն ինչ կլինի իմ անձնական կյանքում, ինձ առանձնապես չի հետաքրքրում»,- 168 TV-ի եթերում ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր քաղաքական հետագձի վրա ինչպե՞ս կանդրադառնա հանգամանքը, որ նա 2018-ին «Իմ քայլում» էր, 2021-ին՝ «Վերածնվող Հայաստանում» և հնարավո՞ր է անդամակցի այլ կուսակցության:

Խոսելով Սյունիքում տիրող իրավիճակի մասին՝ պատգամավորն ասել է, որ ռազմավարական նշանակության բոլոր բարձունքները գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում